Մարտ 11, 2020 17:21 Asia/Tehran
  • Եվրոպացի պաշտոնյա. «Պատժամիջոցների չեղարկումը ՀԳՀԾ-ի կարևոր կետն է»

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից ՀԳՀԾ-ի ցուցաբերվող լիարժեք աջակցությանը, Վեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ԵՄ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկումը ՀԳՀԾ-ի կարևոր կետն է համարվում:

Երեքշաբթի օրը կայացած ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում, Ստեֆան Քլեմենթը հայտարարել է.«ԵՄ-ը հաստատապես հայտարարում է, որ լիովին հավատարիմ է ՀԳՀԾ-ին այդ թվում նրանում նշված պատժամիջոցների չեղարկմանը և լիարժեք գործադրել է իր պարտավորությունները»:

Եվրոպացի դիվանագետը նաև մտահոգություն է հայտնել ՀԳՀԾ-ով Իրանի պարտավորությունների կրճատման, այդ թվում ուրանի պաշարների ավելացման կապացությամբ: Նա հայտարարել է, որ այս քայլերը անդառնալի են: 

ՀԳՀԾ-ի նկատմամբ եվրոպական երկրների պասիվ մոտեցումներով հանդերձ, Քլեմենթը հայտարարել է.«Որպես բազմակողմանի դիվանագիտության կարևոր ձեռքբերում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում հաստատվել է թիվ 2231 բանաձևով, ԵՄ-ը ՀԳՀԾ-ի պահպանման հարցով պարտաստ է համագործակցել միջազգայն հանրության հետ»:

Պիտակ