Մայիս 27, 2020 18:16 Asia/Tehran
  • Չինաստանի նախագահը բանակին հրամայել է պատրաստվել պատերազմի

Չինաստանի նախագահը խոսքն ուղղելով այդ երկրի բանակին ասել է. «Պատրաստվեք պատերազմի»:

Սի Ցզինպինը չորեքշաբթի օրը Պեկինում  Չինաստանի ժողովրդական ազգային կոնգրեսի համագումարի շրջանակում բարձր գնահատելով զինված ուժերին՝ կորոնավիրուսը վերահսկելու և զսպելու համար, նրանց կոչ է արել պատրաստ լինել ռազմական առաքելություններ իրականացնելու համար:

Չինաստանի նախագահը հավելել է. «Զինված ուժերը պետք է արագացնեն ռազմական դիմակայության նախապատրաստությունները և մեծացնեն ռազմական առաքելությունների իրականացման հնարավորությունները»:

Չինաստանի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ այդ երկիրն ավելի խիստ միջոցներ կձեռնարկի անջատականներին դիմակայելու համար:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն ընդլայնել է իր ռազմական ու քաղաքական հարաբերությունները Թայվանի հետ և պատրաստվում է արդիական հրթիռներ վաճառել այդ երկրին:  

Պիտակ