Հուլիս 19, 2020 13:05 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյան քննադատել է Եվրոպայի պասիվ դիրքորոշումն ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների նկատմամբ

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ի անօրինական ու կործանարար պատժամիջոցների նկատմամբ եվրոպական երկրների չափանիշները հակասական բնույթ են կրում»: Այդ մասին հաղորդել է Ֆարս լրատվական գործակալությունը:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը այսօր քննադատել է եվրոպական երկրների հակասական չափանիշները: Փաստորեն նրանք ցանկանում են լավ հարաբերություն ունենալ ԱՄՆ-ի հետ, չնայած վերջինս միակողմանի պատժամիջոցներ է կիրառել Եվրոպայի շահերի ու ընկերությունների դեմ:

«Մենք ականատես ենք , որ ԱՄՆ-ի անդրսահմանային  պատժամիջոցների կործանարար և ապօրինի բնույթը թուլացնում է Եվրամիության և այլ երկրների ինքնիշխանությունը: Այնուամենայնիվ Եվրամիությունը շարունակում է հավատալ ,որ կարող են լինել  նաև «լավ» պատժամիջոցներ, ուստի պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի նման գործընկերների հետ». », -նշել է Ուլյանովն իր թվիթերյան միկրոբլոգում  տեղադրված հաղորդագրության մեջ: 

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«ԱՄՆ-ի կողմից սպառնալիքն ու պատժամիջոցը որպես գործիք Եվրոպայի շահերի ու ընկերությունների դեմ  կիրառվելու աճող գործընթացը մտահոգիչ է: Եվրամիությունը խիստ դեմ է օրինական առևտուր իրականացնող եվրոպական ըներկությունների դեմ երրորդ երկրների կողմից պատժամիջոցների կիրառմանը»:

Պիտակ