Հուլիս 28, 2020 18:11 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդ.«Միջուկային սպառազինությունը ԱՄՆ-ի ագրեսիայից պաշտպանվելու լավագույն միջոցն է»

Նշելով, որ միջուկային սպառազինությունն ԱՄՆ-ի ագրեսիայից պաշտպանվելու լավագույն միջոցն է, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ասել է.«Հյուսիսային Կորեայի միջուկային զսպող ուժը երաշխավորում է այս երկրի ապագան ու ազգային անվտանգությունը»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեական պատերազմի ավարտի (1950-1953 թթ.) 67-ամյակին նվիրված ելույթում նշել է.«Հյուսիսային Կորեան որպես միջուկային երկիր արդեն անցել է իր կերտման ուղին և վերածվել է մի երկրի, որը կարող է պաշտպանվել արտաքին ճնշումներից ու ռազմական սպառնալիքներից»:

Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ իր երկիրը միջուկային զենքը համարում է լավագույն միջոցն ԱՄՆ-ի ագրեսիայից պաշտպանվելու և պատերազմի ծագելը կանխելու համար:

Հյուսիսային ու Հարավային Կորեաների բանակցությունները երկար ժամանակ փակուղում հայտնվելուց հետո, 1953 թվականի հուլիսի 27-ին հրադադար հաստատվեց կողմերի միջև,սակայն այնուամենայնիվ երկու երկրները խաղաղության պայմանագիր չկնքելու պատճառով, տեխնիկական առումով գտնվում են պատերազմական պայմաններում:  
 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ