Օգոստոս 01, 2020 09:11 Asia/Tehran
  • Մոսկվա. Մենք կպատասխանենք ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ կպատասխանի ՌԴ ռազմական հետախուզական ծառայության դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցներին:

Հինգշաբթի օրը, Եվրամիությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական հետախուզության ծառայության տեխնիկական գործողությունների բաժինը ենթարկվել է պատժամիջոցների:

Եվրամիությունը  ծառայությանը մեղադրել է 2015, 2016, 2017 և 2018 թվականներին Նիդեռլանդներում Հաագայում քիմիական զենքի արգելման կազմակերպության դեմ չորս կիբերհարձակում իրականացնելու մեջ:

Ռուսաստանը հերքել է այս մեղադրանքը:

Եվրամիությունը բազմիցս տարբեր պատրվակներով  պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ֆիզիկական ու իրավաբանական անձնաց, գիտնականների և ընկերությունների նկատմամբ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ