Օգոստոս 29, 2020 09:01 Asia/Tehran
  • ԵՄ-ն   Թուրքիային հորդորել է զերծ մնալ Միջերկրական ծովում միակողմանի գործողություններից

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Միջերկրական ծովում միակողմանի գործողություններ կատարելուց:

«Պայմանավորվածություն կա Անկարայի դեմ պատժամիջոցներ նախապատրաստելու մասին», - ուրբաթ օրը հայտարարել է Ջոզեֆ  Բորելը՝ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամլո ասուլիսում, նշելով եվրոպացիների աճող հիասթափությունը Միջերկրական ծովում Թուրքիայի քայլերի նկատմամբ:

Գերմանիայի արտգործնախարարը եվրոպական երկրներին կոչ է արել ԵՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում քննարկել Թուրքիայի դեմ ավելի կոշտ քայլերի ձեռնարկման հարցը:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուրբաթ օրը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները պարտավորվել են աջակցել Հունաստանին՝  արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ պայքարում:

Թուրքիան իրեն իրավունք է վերապահում միջերկրածովյան տարածաշրջանում նավթի և գազի հետախուզման գործողություններ իրականացնել:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ