Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են խուսափել պատահական բախումներից
(last modified Fri, 02 Oct 2020 07:58:26 GMT )
Հոկտեմբեր 02, 2020 11:28 Asia/Tehran
  • Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են խուսափել պատահական բախումներից

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են խուսափել Միջերկրական ծովի արևելյան հատվածում պատահական բախումից:

Հինգշաբթի օրը   Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հունաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Միջերկրական ծովի արևելքում պատահական բախումներից խուսափելու մեխանիզմի շուրջ:

Ստոլտենբերգն ընդգծել է Հունաստանի և Թուրքիայի միջև, որպես ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրներ, համաձայնագիրը ներառում է կարմիր գծի սահմանում` դեպքերից խուսափելու անհրաժեշտությունը:

Համաձայնագիրը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ Միջերկրական ծովում  թուրքական և հունական ռազմանավեր բախվել են:

Վերջին շաբաթներին Միջերկրական ծովի արևելքում լարվածությունը սրվել է տարածաշրջանում հորատման և էներգիայի հետ կապված որոնողական աշխատանքների սկսելու Թուրքիայի ջանքերի պատճառով:

Հունաստանը, Ֆրանսիայն և եվրոպական որոշ երկրներ, պնդում են, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են և նախազգուշացնում են Անկարային լարվածություն առաջացնող գործողությունների  հետևանքների մասին:

Թուրքիան, հայտարարել է, որ միայն իր իրավունքներն է ապահովում Միջերկրական ծովում:

Թուրքիան և Հունաստանը լուրջ տարաձայնություններ ունեն Արևելյան Միջերկրական ծովում նավթի և գազի պաշարների հետ կապված հարցում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio