Հոկտեմբեր 02, 2020 15:15 Asia/Tehran
  • ԵՄ առաջնորդներն արձանագրել են՝ ԼՂ հակամարտությունը չի կարող ենթարկվել արտաքին միջամտության

Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 1-ին Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության: ԵՄ առաջնորդներն ընդգծել են ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում է վերահաստատել կայուն հրադադարի ռեժիմը և հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կյանքի կորուստը և խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության»:

Խուրհուրդը նաև նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն առանց նախապայմանների և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Բարձր հանձնակատարին խնդրել է ուսումնասիրել կարգավորման գործընթացին ԵՄ հետագա աջակցությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ