Հոկտեմբեր 12, 2020 09:08 Asia/Tehran
  • ԵՄ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության տարածքում  հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը լուրջ մտահոգություն է հայտնել հայկական և ադրբեջանական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման կապակցությամբ:

«Քաղաքացիական թիրախների վրա հարձակման, ինչպես նաև տարածաշրջանում զոհերի մասին հաղորդագրությունները մտահոգիչ են», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը, որը ցավով է խոսել  հրադադարի ռեժիմի խախտման մասին:

«Պայմանավորվածության համաձայն, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը կսկսվի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից», - Մոսկվայի եռակողմ հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ուրբաթ օրը, Սերգեյ Լավրովի հյուրընկալմամբ, Մոսկվայում  10 ժամ տևած բանակցություններից հետո պայմանավորվեցին   Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատման շուրջ: Սակայն հրադադարի հաստատումից անմիջապես հետո, այն    խախտվեց: Կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրում է հրադադարի ռեժիմը  խախտելու մեջ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ