Հոկտեմբեր 14, 2020 17:58 Asia/Tehran
  • Թուրքիան զայրացած է Սիրիայից դուրս գալու  մասին ԵՄ առաջարկից

Սիրիայի հյուսիսից թուրքական զորքերը դուրս բերելու կապակցությամբ Եվրամիության պահանջը զայրացրել է Անկարային:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլլուն երեքշաբթի օրը իր շվեդ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ  Եվրամիությանը մեղադրել է երկակի ստանդարտներ որդեգրելու և մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքները թելադրելու մեջ:

Անկարայում լարված մամուլի ասուլիսում, Շվեդիայի արտգործնախարարը ընդգծել է Սիրիայի հյուսիս-արեւելքից թուրքական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը:

Էն Լինդն ասել է. «ԵՄ-ն ակնկալում է, որ կառուցողական գործողություններ իրականացվեն  Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ»:

Ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով Թուրքիայի բանակը գրավել է Սիրիայի հյուսիսային հատվածները, իսկ այդ շրջաններում ներկա են թուրք զինվորներ:

Թուրքական ռազմական ագրեսիան Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում դատապարտվել է Սիրիայի ժողովրդի, կառավարության և միջազգային հանրության կողմից:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ