Հոկտեմբեր 15, 2020 20:09 Asia/Tehran
  •  Եվրոպան ամերիկյան ապրանքների նկատմամբ պատժիչ սակագներ սահմանելու թույլտվություն է ստացել

Առևտրի համաշխարհային կազմակերպության կայացրած որոշմամբ՝ Եվրամիությունը թույլտվություն է ստացել չորս միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար սակագներ սահմանել՝ Boeing ընկերությանը շնորհված պետական ​​սուբսիդիայի դիմաց:

Ինչպես հաղորդում է Euronews- ը, Առևտրի համաշխարհային կազմակերպության վերջնական որոշումը,որ հետաձգվել էր Կորոնավիրուսի բռնկման պատճառով, պատասխան քայլ էր 7 միլիարդ 500 միլիոն դոլար  արժողությամբ եվրոպական ապրանքների ներկրման համար ԱՄՆ-ի կողմից սակագների սահմանման դեմ Եվրամիության նախորդ տարվա բողոքին:

 ԱՄՆ-ն բողոքելով  Airbus- ին ուղղված պետական օգնության դեմ, այդ սակագինը սահմանել էր եվրոպական ապրանքների ներմուծման համար:

ԱՄՆ-ն և Եվրամիությունն արդեն 16 տարի է,որ   իրավական պայքար են մղում  Boeing- ի և Airbus- ի կառավարական սուբսիդիաների շուրջ:

Եվրամիությունը Boeing ընկերության արտադրանքի և մասերի ներմուծման համար սակագներ սահմանելուց բացի մտադիր է սահմանել ևս  4 միլիարդ դոլարի սակագին՝ ԱՄՆ հնարավոր գործողություններին դիմակայելու  համար,ինչը ԱՄՆ ընտրությունների շեմին կարող է մեծացնել երկու կողմերի միջև առևտրային պատերազմի շրջանակը:

 

 

 

Պիտակ