Հոկտեմբեր 16, 2020 10:28 Asia/Tehran
  • ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում չեղարկել Արեւմտյան ափին հրեական բնակավայրերի ընդարձակման մասին որոշումը

Իսրայելի կառավարությունը պետք է չեղարկի Հորդանան գետի Արեւմտյան ափին, Երուսաղեմի որոշ շրջաններում եւ դրա շուրջ հրեական բնակավայրերի ընդարձակման մասին որոշումը։

Այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն։

Իսրայելի ծրագրերով նախատեսվում է գրեթե 5000 միավոր կացարանի կառուցում։ Բրյուսելում կարծում են, որ այս նախագծերը «սպառնալիքի տակ են դնում ապագա պաղեստինյան պետության կենսունակությունն ու տարածքային ամբողջականությունը՝ որպես բանակցությունների ժամանակ համաձայնեցված որոշման հետեւանք, որը նախատեսում է երկու պետության համագոյակցություն միջազգային մակարդակով հավանություն ստացած չափորոշիչներով»։

Եվրամիությունը չի ճանաչի մինչեւ 1967 թվականը գոյություն ունեցած սահմանների ոչ մի փոփոխություն, հիշեցրել են EEAS-ում՝ հավելելով, որ բացառություն կարող է արվել միայն  հակամարտության երկու կողմերի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում՝ Բորելը վստահ է, որ բնակեցման գործունեությունը կարող է խախտել «հնարավոր առարկայական եւ ուղիղ բանակցությունների հնարավոր վերսկսման համար» հող նախապատրաստելու գործընթացը»։

Չնայած համավարակին, մարտից օգոստոս ժամանակահատվածում Արեւմտյան ափին նկատվել է պաղեստինցիներին պատկանող կառույցների քանդման եւ առգրավման դեպքերի աճ։ «Եվրամիությունը Իսրայելին կրկին կոչ է անում դադարեցնել նման բոլոր, այդ թվում՝ ԵՄ-ի ֆինանսավորած կառույցների քանդումը, մասնավորապես՝ ներկայիս համավարակի հումանիտար հետեւանքների լույսի ներքո»,- ընդգծել են արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունում։

Իսրայելի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ֆոնին իսրայելցիներն ու պաղեստինցիները պետք է շտապ միջոցներ ընդունեն վստահության ամրապնդման եւ համագործակցության վերականգնման համար, վստահ են Բրյուսելում։

Armenpress.am                                

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ