Հոկտեմբեր 16, 2020 11:30 Asia/Tehran
  • Եվրոպայի նոր քայլը Ամերիկայի հետ առեւտրային առճակատման հարցում

Տնտեսական հովանավորչության իր քաղաքականությանը շրջանակներում ՝ Թրամփի վարչակազմը առևտրաական լարվածույուն է առաջացրել Վաշինգտոնի եվրոպացի գործընկերների հետ ՝ բարձրացնելով ԱՄՆ ներմուծվող ապրանքների սակագները:

Եվրամիությունը (ԵՄ) այժմ առևտրի համաշխարահային կազմակերպության թույլտվությամբ իրավունք է ձեռք բերել տվել 4 մլրդ դոլար արժողությամբ ԱՄՆ ապրանքների ներմուծման համար սակագներ սահմանել ի պատասխան Բուինգ ընկերությանը պետական ​​արտոնություններ շնորհելու դիմաց:

Սա կարող է մեծացնել երկու կողմերի միջև առևտրային պատերազմի շրջանակը, մինչ ԱՄՆ ընտրությունները մնացել է մոտ երեք շաբաթ:

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջնական որոշումը, որը հետաձգվել է Կորոնավիրուսի բռնկմամբ, հայտարարվել է ի պատասխան անցյալ տարի ԵՄ-ի առարկությանը 7,5 միլիարդ դոլար արժողությամբ եվրոպական ապրանքների ԱՄՆ սակագների դեմ, որոնք Վաշինգտոնը կիրառեց էյրբասին սուբսիդիաներ շնորհելուց հետո:

Պետք է ասել,որ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը, սկսվել է 2018-ին Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ արտահանման սակագների բարձրացմամբ:

2018-ի ամռան սկզբին Թրամփի վարչակազմը 25 տոկոս սակագին սահմանեց Եվրոպայից, Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող պողպատի վրա, և այդ երկրներից ներմուծվող ալյումինի համար `10 տոկոս սակագին, ինչը հանգեցրեց եվրոպական հակազդեցությանը Միացյալ Նահանգներից ներմուծվող ապրանքների նոր սակագներով:

Առևտրային կոնֆլիկտը Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև ուժգնացել է, հատկապես այն բանից հետո, երբ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը որոշում կայացրեց հօգուտ Միացյալ Նահանգների և 7,5 միլիարդ դոլար սակագներ սահմանեց եվրոպական ապրանքների համար:

ԵՄ երկրները, որոնք սերտ առևտրային կապեր ունեին Միացյալ Նահանգների հետ մինչ Թրամփի նախագահությունը և նույնիսկ Օբամայի նախագահության տարիներին, Վաշինգտոնի հետ բանակցությունների մի քանի փուլ Ատլանտյան օվկիանոսի վրայով ազատ առևտրի համաձայնագիր կնքելու համար, այժմ գտնվում են առճակատման մեջ: ԱՄՆ վիճահարույց նախագահը ոչ միայն դադարեցրել է բանակցությունները, այլ մի քանի անգամ կոչ է արել զգալիորեն բարձրացնել սակագները դեպի Եվրոպա արտահանվող ապրանքների վրա:

Պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ազատ առևտուրը ԱՄՆ տնտեսության համար որպես սպառնալիք է հանդիսանում, մինչ եվրոպացիները ասում են, որ առևտրային պատերազմը դանդաղեցրել է համաշխարհային տնտեսական աճը և ստեղծել անորոշություն: Իսկ առևտրի այս պատերազմից առավելապես կտուժեն հատկապես սպառողները, երբ ապրանքի գներն ավելի կբարձրանան:

Չնայած նախազգուշացումներին և մտահոգություններին ՝ կապված Թրամփի վարչակազմի գործարար մոտեցման վերաբերյալ իր մրցակիցների և նույնիսկ ԱՄՆ բիզնես գործընկերների հետ, Թրամփի գործելաոճը ցույց է տվել, որ նա ոչ միայն դժգոհ է ձեռք բերած զիջումներից, այլ ցանկանում է նորերը:

Թրամփը դա անում է տարբեր միջոցներով ճնշում գործադրելով ՝ ներառյալ սակագները բարձրացնելով: Փաստորեն, առևտրատնտեսական պատերազմը Թրամփի վարչակազմի առանձնահատկություններից մեկն է: Հիմա Եվրամիության հերթն է նոր սակագներ սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա ՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Թրամփի համար դաշտը նեղացնելու համար:

 

Պիտակ