Հոկտեմբեր 30, 2020 15:40 Asia/Tehran
  • ԵՄ-ն սպառնում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

ԵՄ պաշտոնյաները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովում ՝ սպառնալով տնտեսական պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:

Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա Ֆոն դեր  Լեյենը  ԵՄ պաշտոնյաների հանդիպումից հետո սպառնացել է. «Եթե Անկարան շարունակի իր անօրինական գործողությունները Միջերկրական ծովում, ԵՄ-ն կօգտագործի  իր բոլոր գործիքներն ու հնարավորությունները»:

Ֆոն դեր  Լեյենը հավելել է, որ հանձնաժողովը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ, որը հնարավոր է գործադրել շատ արագ ժամկետներում:

Եվրոպայի խորհրդի նախագահ Չարլզ Միշելը նույնպես հայտարարել է, որ Թուրքիան որևէ դրական քայլ չի ձեռնարկել Միջերկրականի կախպպակցությամբ:

ԵՄ պաշտոնյաներն անընդունելի են համարել Միջերկրական ծովի վերաբերյալ  Թուրքիայի հայտարարություններն ու գործողությունները:

Եվրամիությունը բազմիցս նախազգուշացրել է Թուրքիային Միջերկրական ծովում լարվածություն առաջացնելու համար:

 

Պիտակ