Նոյեմբեր 06, 2020 20:19 Asia/Tehran
  • ԵՄ-ը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` հղում տալով Եվրոպական Միության Խորհրդի տարածած հաղորդագրությանը:

«Այսօր Խորհուրդը որոշել է մեկ տարով` մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը երկարաձգել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում Թուրքիայի անթույլատրելի գործունեությանն ի պատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի գծով սև ցուցակում կա երկու մարդ:

orakarg.com

Պիտակ