Նոյեմբեր 21, 2020 10:23 Asia/Tehran
  • Բորել. ԵՄ պաշտպանության համակարգը մասնատված է

Անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ավարտին, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ միության պաշտպանական համակարչգը մասնատված է ու պասիվ:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ուրբաթ օրըկայացած ԵՄ պաշտպանության ոլորտի քննարկման թեմայով առաջին տարեկան հանդիպումից հետո, քննադատելով պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ ԵՄ անդամ որոշ երկրների միջև փոխգործակցության բացակայությունը, Ջոզեֆ Բորելն ասել է. «Նրանց մասնակցության մակարդակը ցածր է անդամների համար սահմանված պարտավորության 7 տոկոսից»:

Բորելը ԵՄ բոլոր անդամ երկրներին կոչ է արել համագործակցել պաշտպանական ոլորտում:

Հարկ է  նշել, որ միությունը 27 անդամ երկրների համար պատրաստում է  ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, որում նախանշվելու են ԵՄ հետագա ռազմավարությունը և նպատակները:

Պիտակ