ԵՄ-ն հավանություն չի տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ծրագրին
Դեկտեմբեր 13, 2020 10:17 Asia/Tehran
Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին Հունաստանի և Ֆրանսիայի առաջարկը չի հաստատվել ԵՄ առաջնորդների կողմից:
ԵՄ առաջնորդները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հույն-ֆրանսիական առաջարկը մերժող հայտարարության մեջ նշել են, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ընդլայնումը բխում է փոխադարձ ռազմավարական շահերից:
ԵՄ առաջնորդների հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունների համար պետք է նվազեցնել լարվածությունը:
Հունաստանը և Կիպրոսը դեմ են Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի կողմից բնական գազի ու նավթի հետախուզման գործողություններին:
Պիտակ