Հունվար 16, 2021 10:41 Asia/Tehran
  • Հաքերները գողացել են կորոնավիորսւի պատվաստանյութի վերաբերյալ Դեղերի Եվրոպական  գործակալության ինֆորմացիան

Դեղերի Եվրոպական գործակալությունը հայտրարել է, որ հաքերները ձեռք են բերել կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ ինֆորմացիա, որը պատրաստվում են հրապարակել՝ պատվաստանյութերի նկատմամբ հասարակության վստահությունը խաթարելու նպատակով:

Գործակալությունը, որը պատասխանատու է անդամ երկրներում քիմիական դեղերի շրջանառության կարգավորման, գնահատման և մոնիտորինգի համար, հավելեց. «Հարձակման ժամանակ հաքերները  կարող են տեղեկություններ ստացած լինել նաև Pfizer-Bievan Tek և Moderna պատվաստանյութերի մասին:»:

Միևնույն ժամանակ, հոլանդական NOS հեռուստատեսային ցանցը հաղորդել է, որ  հաքերների կողմից հրապարակված տեղեկությունների համաձայն, Եվրահանձնաժողովը ճնշում է գործադրել Դեղերի Եվրոպական գործակալության  վրա ՝ կորոնավիրուսի պատվաստանյութերի կիրառումը  հնարավորինս շուտ հաստատելու համար:

Պիտակ