Մարդասպան-ահաբեկիչ Բրեյվիկը հաղթել է բանտային պայմանների դեմ ներկայացրած բողոքը
(last modified Thu, 21 Apr 2016 13:35:53 GMT )
Ապրիլ 21, 2016 18:05 Asia/Tehran
  • Մարդասպան-ահաբեկիչ Բրեյվիկը հաղթել է բանտային պայմանների դեմ ներկայացրած բողոքը

Օսլոյի դատարանը նախօրեին վճռեց, որ ահաբեկիչ և զանգվածային մարդասպան Անդերս Բրեյվիկի իրավունքները պետության կողմից խախտվել են։

2011թ․-ին Ուտոյա կղզում 77 երիտասարդների գնդակահարած, Օսլոյի կենտրոնում մեքենայի պայթյունով ևս 8 մարդու կյանք խլած Բրեյվիկը ներկայումս Նորվեգիայում կրում է առավելագույն՝ 21 տարվա ազատազրկման պատիժը։ Մարդասպան-ահաբեկիչը, սակայն, բողոքել էր, որ խախտվել են իր իրավունքները, քանի որ չափից շատ են ձեռնաշթղաներ օգտագործում, 5 տարի շարունակ լինելով մեկուսացված բանտախցում, նրան ենթարկում են ստուգումների, երբեմն անգամ կին աշխատակիցների առաջ։

Դատարանը որոշել է, որ բանտում Բրեյվիկի նկատմամբ վերաբերմունքը որոշակի եղել է «անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող կամ պատժիչ»։

Դատարանի այս որոշումը աղմուկ է բարձրացրել միջազգային հանրության մեջ, քանի որ հաճախ է մատնանշվում, որ Նորվեգիայում բանտային պայմաններն ուղղակի շքեղ են, այլ երկրների հետ համեմատած։

Independent-ը ներկայացնում է, թե ինչ պայմաններ ուներ Բրեյվիկը բանտում։

1. 3 սենյակ՝ քնելու, մարզվելու և կրթվելու համար, ինչպես նաև ևս մեկը բակային մարզումների համար։

2. Հնարավորություն ուներ եփել իր սնունդն ու լվանալ իր հագուստները։

3. Մշտական շփում ընտանիքի անդամների հետ, ներառյալ հեռախոսային զրույցներ ընկերուհու հետ։

4. Իրավաբանի, քահանայի, բժիշկների և բանտի այլ աշխատակիցների ծառայություններ։

5. Ամսագրեր, հեռուստացույց և Playstation 2։

6. Նրան հնարավորություն չի տրվել շախմատ խաղալ կամավորների հետ

7. Ունի համակարգիչ՝ առանց ինտերնետային կապի։

Իսկ ահա, թե ինչից է բողոքում Բրեյվիկը՝

1. Playstation 2-ի խաղերը բավարար չեն և հաճախ մեծահասակների համար չեն նախատեսված։

2. Նշում է, որ շատ դժգոհ է, որ ստիպված է օգտագործել պլաստիկ սպասք։

3. Ստիպված է լինում խմել սառը սուրճ։

4. Թույլատրվում է եփելու ժամանակ օգտագործել միայն պարզ ժամանակաչափ։

5. Չի թույլատրվում օգտագործել ջեռոց՝ սառեցված պիցցան եփելու համար։

6. Չունի ինտերնետային կապ։

7. Ամբողջ ժամանակ գտնվում է 3 սենյակներից մեկում։

Դատարանը որոշել է, որ պետությունը պետք է մոտ 40 հազար դոլար վճարի Բրեյվիկին իրավական վճարների համար։ Եթե կողմերից ոչ մեկը չբողոքարկի, ապա բանտը ստիպված է լինելու փոխել Բրեյվիկի բանտային ռեժիմը՝ այն դարձնելով առավել մեղմ։

Panorama.am

21/4/2016