Փետրվար 26, 2021 09:33 Asia/Tehran
  • ԵՄ արձագանքն Իրանի կողմից լրացուցիչ արձանագրության իրագործման կասեցմանը

ԵՄ-ն հրապարակել է հայտարարություն՝ արձագանքելով Լրացուցիչ արձանագրությունների կամավոր գործադրումը դադարեցնելու Իրանի որոշմանը:

Հայտարարության մեջ միությունը ևս մեկ անգամ ընդգծել է իր հավատարմությունը ՀԳՀԾ-ին և նշել, որ ներկա կրիտիկական իրավիճակում անհրաժեշտ է աջակցել միջուկային համաձայնությանը:

ԵՄ-ի հայտարարության մեջ ընդգծվել է նաև ՀԳՀԾ-ն պահպանելու և դրա լիարժեք գործադրումն ապահովելու  ուղղությամբ միջազգային հանրության հետ աշխատելու անհրաժեշտությունը:

Չնայած այն հանգամանքին, որ Իրանը բազմիցս նախազգուշացրել էր Եվրոեռյակին՝ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարման և պատժամիջոցները չեղարկելու կապակցությամբ, ԵՄ-ն  այսօր «լուրջ անհանգստություն» է  հայտնում Իրանի կողմից Լրացուցիչ արձանագրությունների կամավոր գործադրման կասեցման կապակցությամբ:

Միության տարածած հայտարարության մեջ ասված է. «Եթե այս որոշումը չչեղարկվի, այն կսահմանափակի ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողությունը և  ծրագրի խաղաղանպատակ բնույթը պահպանելու հնարավորությունը»:

Ըստ այս հայտարարության, ՄԱԳԱՏԷ-ն  սահմանափակ հասանելիություն կունենա Իրանի հիմնական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությանը և Իրանի միջուկային վառելիքի ցիկլի գործունեությանը վերաբերող տեղեկատվության զգալի մասին:

Պիտակ