Ապրիլ 06, 2021 18:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը ազատել են Այն Ալ-Ասադ ռազմաբազայի մի մասը

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը ազատել են Այն Ալ-Ասադ ռազմաբազայի մի մասը և հանձնել են Իրաքի բանակին: Այս մասին տեղեկացնում է Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսնակը:

Յահյա Ռասուլը նշել է. «Ամերիկյան կոալիցիայի ուժերը Իրաքի անվտանգության ուժերին են հանձնել աշտարակները, որոշ տեխնիկաներ և Այն Ալ-Ասադում ջերմային տեսախցիկների ու մի քանի գեներատորների հսկողությունը»: 

Հարկ է նշել, որ վերջին շաբաթների ընթացքում, ամերկյան կոալիցիայի ավտոշարասյուները կամ նրանց տեղակայման վայրերը Իրաքի տարբեր շրջաններում հարձակման թիրախ են դարձել:

Իրաքի ժողովրդի և իրաքյան խմբերի մեծ մասը հանդես են գալիս այդ երկրից ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի դուրսբերման կոչով, իսկ խորհրդարանը վավերացրել է արտասահմանյան ուժերի դուրսբերման մասին   նախագիծը:

Պիտակ