Ապրիլ 19, 2021 16:59 Asia/Tehran
  • Ռուս դիվանագետ. ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները մտել են նախատեքստը կազմելու փուլ

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպանը և մշտական ​​ներկայացուցիչն ասել է, որ Վիեննայում միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները մտել են նախատեքստի մշակման փուլ:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ և դեսպան Միխայիլ Ուլյանովը Թվիթերի  իր միկրոբլոգում գրել է, որ ՀԳՀԾ-ի վերականգնման համար գործնական միջոցների ձեռնարկման ճանապարհը երկար է լինելու:

Իրանի փոխարտգործնախարար և Վիեննայում իրանական պատվիրակության ղեկավար Աբբաս Արաղչին Թվիթերում գրել  է. «Թվում է, թե նոր համաձայնություն է ձևավորվում, բոլորն ունեն  ընդհանուր նպատակ, և առջևում գտնվող  ուղին մի փոքր ավելի պարզ է: Մենք, կարծես, ճիշտ ուղու վրա ենք: Սակայն, առջևում դեռ դժվար ճանապարհ կա»: 

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի   նիստը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ փոխարտգործնախարար Էնրիկե Մորան և Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Չինաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները:

 

Պիտակ