Մայիս 20, 2021 17:32 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյա. Մինչև համաձայնություն ձեռք բերելը, Վիեննայում ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները կշարունակվեն

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ մինչև համաձայնություն ձեռք բերելը, Վիեննայում ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները կշարունակվեն

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, նշելով, որ Ավստրիայում ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները չեն դադարի մինչև Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության պայմանագրի եռամսյա ժամկետի ավարտը, Միխայիլ ՈՒլյանովը հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հաջողություն չի գրանցվել:

Մայիսի 21-ին լրանում է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եռամսյա համագործակցության համաձայնագրի ժամկետը:

Չորեքշաբթի օրը ավարտվեց ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի չորրորդ փուլը, որին մասնակցում էին Իրանը և 4 + 1 պատվիրակությունները (Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Բրիտանիա) և Վիեննայում ԵՄ ներկայացուցիչը:

Պիտակ