Ապրիլ 27, 2016 14:24 Asia/Tehran
  • Բելգիան արտահանձնել է Փարիզի ահաբեկչության մեջ կասկածվող Սալահ Աբդելսամին

Բելգիայի իշխանությունները Ֆրանսիային են արտահանձնել Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումների գործով կասկածյալ Սալահ Աբդելսամին:

Euronews-ի հաղորդմամբ մինչ գործի նախնական քննությունը Աբդելսամը Ֆրանսիայում կկանգնի մագիստրատների դատարանի առջև: Դատախազի միջնորդությամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի կալանքը: Հիշեցնենք, որ 26-ամյա Սալահ Աբդելսամը, որը Ֆրանսիայի քաղաքացի է, միակ կասկածյալն է, որ ողջ է մնացել Փարիզում նոյեմբերին իրականացված պայթյունների ժամանակ: Այնուհետև նա փախել է Բելգիա և ձերբակալվել Բրյուսելում 5 ամիս տևած միջազգային հետապնդումից հետո: Չորեքշաբթի առավոտյան նրան ուղղաթիռով տեղափոխել են Ֆրանսիա:

Ankakh.com

27/4/2016

Պիտակ