Հուլիս 02, 2021 19:32 Asia/Tehran
  • Հանձնակատար Օլիվեր Վարհեին կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-ից 9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան:

Սա հանձնակատարի առաջին այցն է հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ․ այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի այսօրվա հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված վերանայված օրակարգի իրագործմանը:  Քաղաքական իշխանության, գործարար միջավայրի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ հանդիպումների ընթացքում հանձնակատար Օլիվեր Վարհեին կներկայացնի տարածաշրջանային տնտեսական և ներդրումային պլանը և յուրաքանչյուր երկրի համար առաջատար կարևորության ծրագրերը: Երեք երկրներից յուրաքանչյուրի հետ նա կքննարկի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր: Հանձնակատարի այցի նպատակն է հաստատել ԵՄ-ի համերաշխությունը գործընկեր երկրներին՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում:

lragir.am/

Պիտակ