ՆԱՏՕ -ի ռազմանավերը մտել են Վրաստանի ջրեր
https://parstoday.ir/hy/news/world-i152012-ՆԱՏՕ_ի_ռազմանավերը_մտել_են_Վրաստանի_ջրեր
ՆԱՏՕ -ի հինգ ռազմանավեր մտել են Սև ծովում Վրաստանի ջրային տարածք՝ համատեղ ծովային զորավարժություններին մասնակցելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 12:33 Asia/Tehran
  • ՆԱՏՕ -ի ռազմանավերը մտել են Վրաստանի ջրեր

ՆԱՏՕ -ի հինգ ռազմանավեր մտել են Սև ծովում Վրաստանի ջրային տարածք՝ համատեղ ծովային զորավարժություններին մասնակցելու համար:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսպանիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Ռումինիայից և Թուրքիայից և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հինգ ռազմանավ է մտել  Վրաստանի ջրեր:

Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Ծովային համատեղ զորավարժությունների նպատակն է ուժեղացնել ուժերի համակարգումը և ամրապնդել Վրաստանի մարտական-պաշտպանական կարողությունները»:

Թբիլիսիի պաշտոնյաները համոզված են, որ Վրաստանի ափերի մոտ ՆԱՏՕ -ի ռազմանավերի ներկայությունը նշանակում է, որ  դաշինքն աջակցում է այդ երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: