JPMorgan-ի վերլուծաբանները նշել են կորոնավիրուսի համավարակի լիովին ավարտվելու ժամկետը
https://parstoday.ir/hy/news/world-i158288-jpmorgan_ի_վերլուծաբանները_նշել_են_կորոնավիրուսի_համավարակի_լիովին_ավարտվելու_ժամկետը
JPMorgan Chase Global Research-ի վերլուծաբանները կանխատեսել են կորոնավիրուսի համավարակի ավարտվելը եւ 2022 թվականին համաշխարհային տնտեսության լիակատար վերականգնումը, Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Axios-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 10, 2021 17:58 Asia/Tehran
  • JPMorgan-ի վերլուծաբանները նշել են կորոնավիրուսի համավարակի լիովին ավարտվելու ժամկետը

JPMorgan Chase Global Research-ի վերլուծաբանները կանխատեսել են կորոնավիրուսի համավարակի ավարտվելը եւ 2022 թվականին համաշխարհային տնտեսության լիակատար վերականգնումը, Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Axios-ը:

Մասնագետների կարծիքով, նոր պատվաստանյութերի եւ թերապեւտիկ միջոցների ստեղծումը կհանգեցնի «ցիկլային վերականգնման եւ գլոբալ շարժունության վերադարձի»: Այդ կանխատեսումը բացատրվում Է բնակչության շրջանում կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերմամբ, ինչպես նաեւ մարդկային հնարամտությամբ»,-նշել Է JPMorgan բանկի առաջատար վերլուծաբան Մարկո Կոլանովիչը:

Դրա հետ մեկտեղ փորձագետը նախազգուշացրել Է նոր տարում ներդրողների համար հնարավոր ռիսկերի մասին, որոնք են՝ աշխարհաքաղաքական լարվածության սաստկացումը Եվրոպայում եւ Ասիայում, Էներգետիկ ճգնաժամը, անորոշությունն արժեզրկման մակարդակի առիթով եւ դրամա-վարկային քաղաքականության նորմալացումը:

Ավելի վաղ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը COVID-19-ի համավարակի սուր փուլի ավարտումը կանխատեսել Է 2022 թվականին: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում հաշվում Է 267 միլիոն ախտահարված, որոնցից 5,2 միլիոնին չի հաջողվել փրկել: Առավել դժվարին իրադրությունն ստեղծվել Է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում Է հինգերորդ տեղը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am