Գիտնականները համավարակի ավարտ են կանխատեսել օմիկրոնի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i161062-Գիտնականները_համավարակի_ավարտ_են_կանխատեսել_օմիկրոնի_պատճառով
Օմիկրոն շտամի առաջացումը նշանակում է, որ համավարակի ամենասուր շրջանը մոտենում է ավարտին։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարավաֆրիկացի գիտնականներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 09, 2022 17:20 Asia/Tehran
  • Գիտնականները համավարակի ավարտ են կանխատեսել օմիկրոնի պատճառով

Օմիկրոն շտամի առաջացումը նշանակում է, որ համավարակի ամենասուր շրջանը մոտենում է ավարտին։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարավաֆրիկացի գիտնականներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բժիշկների խումբը հետազոտություն է անցկացրել հիվանդանոցում, որտեղ նրանք արձանագրել են օմիկրոնի առաջին բռնկումը. վերլուծել են 466 հիվանդների գրառումները, ովքեր հիվանդացել են COVID-19-ի ընթացիկ ալիքի ժամանակ, եւ հիվանդության նախորդ 3976 դեպքերը:

«Վարակի ալիքն աննախադեպ արագությամբ էր շարժվում եւ շատ ավելի մեղմ հիվանդություններ առաջացրեց, քան ավելի վաղ գրանցված շտամները: Եթե ​​այս օրինաչափությունը շարունակվի եւ կրկնվի ամբողջ աշխարհում, մենք, ամենայն հավանականությամբ, հիվանդացության և մահացության ցուցանիշների ամբողջական տարանջատում  կտեսնենք»,- ասում են հեղինակները:

B.1.1.529 շտամը հայտնաբերվել էր Բոտսվանայում եւ Հարավային Աֆրիկայում նոյեմբերի վերջին։ Այն S-սպիտակուցի տասնյակ մուտացիաներ էր պարունակում, որոնք անհրաժեշտ են պաթոգենին բջիջները վարակելու համար: Ըստ հետազոտողների՝ SARS-CoV-2 գենոմի նոր փոփոխություններից շատերը վկայում են այս տարբերակի բարձր փոխանցելիության եւ հիվանդների ու պատվաստվածների մոտ պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ դիմադրողականության մասին: Ենթադրվում է, որ B.1.1.529-ը սկզբնապես զարգացել է թույլ իմունիտետով անձի մոտ, օրինակ՝ ՄԻԱՎ-ով վարակվածի:

news.am