Մայիս 13, 2016 19:53 Asia/Tehran
  • Գոյություն չունի Իրանի կողմից միջուկային սպառնալիք. Պուտին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գոյություն չունի Իրանի կողմից միջուկային սպառնալիք, սակայն ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումն ամեն դեպքում շարունակվում է:

Պուտինը հիշեցրել է, որ Ռումինիայում ՀՀՊ համակարգ տեղակայել են Իրանից բխող հրթիռային միջուկային սպառնալիքի պատրվակով, ինչի մասին տարիներ առաջ Եվրոպայում ու Արևմուտքում բարձրաձայնում էին իրենց բոլոր գործընկերները:

«Ո՞ւր են այժմ Իրանի կողմից միջուկային այդ սպառնալիքները: Դրանք չկան: ԱՄՆ-ը պայմանագիր է ստորագրել Իրանի հետ, եղել է այդ պայմանագրի ստորագրման նախաձեռնողներից մեկը: Իրականում ամեն ինչ ճիշտ արեցին, և մենք աջակցեցինք ԱՄՆ վարչակազմի այդ դիրքորոշմանը: Սակայն սպառնալիքներ չկան, իսկ ՀՀՊ համակարգի ստեղծումը շարունակվում է»,- ասել է Պուտինը:

Հինգշաբթի Ռումինիայի Դևելու վայրում տեղի է ունեցել ամերիկյան Aegis Ashore համալիրի գործարկման արարողությունը:

shabat.am

13/5/2016

Պիտակ