Ապրիլ 21, 2022 16:53 Asia/Tehran
  • ԵՄ-ում աշխատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա

Եվրամիությունը (ԵՄ) կշարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի իրադրության պատճառով եւ ռազմական օգնություն ցույց տալ Կիեւին:

Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աննալենա Բերբոքը Տալինում Էստոնացի պաշտոնակից Էվա Մարիա Լիյմետսի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում: Հեռարձակումը վարել Է MTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք Բրյուսելում աշխատում ենք (պատժամիջոցների) հաջորդ փաթեթի վրա: Մենք կմեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա եւ միաժամանակ կանենք ամեն ինչ, որպեսզի հետագայում Էլ աջակցենք Ուկրաինային զենքով եւ սարքավորանքով»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Բեռլինի համար տաբու չկա Ուկրաինային ծանր սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

Պիտակ