Մայիս 07, 2022 19:20 Asia/Tehran
  • Շվեդիայի սոցիալական համակարգը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում մուսուլման երեխաների նկատմամբ

Շատ շվեդացի մուսուլման ընտանիքներ ամիսներ շարունակվող բողոքի ցույցերից հետո շարունակում են հայտարարել, որ այդ երկրի սոցիալական համակարգը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում մուսուլման երեխաների նկատմամբ և նույնիսկ առևանգում է նրանց դպրոցից կամ տնից՝ առանց ընտանիքներին տեղյակ պահելու:

Ընտանիքի անդամների խոսքով՝ կառավարությունը սոցիալական ծառայությունների աշխատակիցներին թույլ է տալիս ոստիկանների օգնությամբ երեխաներին բռնի ուժով հեռացնել ծնողներից և հաճախ առանց ծնողների իմացության, տանից կամ դպրոցից վերցնել նրանց ու իրենց հետ տանել:

Առևանգված երեխաներին անմիջապես տանում են գաղտնի տներ՝ հարցաքննության համար, կամ՝ մանկատներ կամ պաշտպանության և կալանավորման վայրեր՝ առանց նրանց ծնողների իմացության:

Շատերը կարծում են, որ Շվեդիայում առևանգված մուսուլման  երեխաները դառնում են ռասիստ և ներգրավվում են խոշոր բիզնեսների մեջ:

Այդ համակարգում մանկատները մեծ գումարներ են վճարում Շվեդիայի սոցիալական համակարգին՝ յուրաքանչյուր երեխա ունենալու համար, և յուրաքանչյուր ընտանիք, որը որդեգրում է մանկատան երեխա, ստանում է ամսական 25000 դոլար պետական ​​օգնություն՝ առանց հարկեր վճարելու:

Պիտակ