Մայիս 16, 2022 23:57 Asia/Tehran
  • Թող Շվեդիան ու Ֆինլանդիան նեղություն չքաշեն ու գան Անկարա, Թուրքիան «այո» չի ասելու ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությանը․ Էրդողան

Թող Շվեդիան ու Ֆինլանդիան նեղություն չքաշեն ու գան Անկարա, Թուրքիան «այո» չի ասելու ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությանը:

Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունները կայցելեն Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության գործընթացը, սակայն դա չի փոխի Անկարայի դիրքորոշումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նրանք Թուրքիա կգան, կգա՞ն մեզ հակառակը համոզելու: Թող չնեղանան, թող նեղություն չքաշեն ու գան։ Թուրքիան «այո» չի ասելու այն երկրների անդամակցությանը, որոնք պատժամիջոցներ են կիրառում մեր երկրի նկատմամբ։ Մենք չենք կրկնի միևնույն սխալը»,- ասել է Էրդողանը։

tert.am

 

Պիտակ