Մայիս 20, 2022 18:05 Asia/Tehran
  • Թուրքիան 5 պայման է առաջադրել Շվեդիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին միանալու կապակցությամբ

Թուրքիան հինգ պայման է առաջադրել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) միանալու հետ համաձայնելու համար։

Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են 5 պայման, որոնց կատարման դեպքում Անկարան կհամաձայնի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին ։

Այս պայմաններում ներառված են նաև Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ընդդիմադիր նշանավոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը։

1. Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների և Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների հանձնումն Անկարային:

2. Ժողովրդական դիմադրության ստորաբաժանումները (PKK-ի ենթախումբ) որպես ահաբեկչական խմբավորում գրանցելը:

3. Դադարեցնել աջակցությունը Գյուլենի կողմնակիցներին (մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի ձախողված հեղաշրջման փորձի նախապատրաստման և իրականացման մեջ):

4. Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված բոլոր հաստատությունների փակումը:

5. Տրամադրել համապատասխան երաշխիքներ։

Այն բանից հետո, երբ Շվեդիան և Ֆինլանդիան դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, Էրդողանը դեմ արտահայտվեց այդ դիմումներին: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ