Մայիս 23, 2022 18:26 Asia/Tehran
  • ԵՄ-ն փորձում է ստեղծել ժամանակակից եվրոպական բանակ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի իր անվտանգության համար և ստեղծի եվրոպական ռազմական ուժեր:

«Մեզ անհրաժեշտ է ժամանակակից եվրոպական բանակ, որն աշխատում է ավելի բարձր մակարդակով», - կիրակի ասել է Բորելը, հավելելով, որ անվտանգության նոր միջավայրը ցույց է տալիս, որ ԵՄ-ն պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնի իր անվտանգության համար:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու ավելի վաղ ասել էր.«Ֆինլանդիայի և Շվեդիայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում, նույնիսկ երբ նրանք սպասում են անդամակցությանը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ), Միությունը պատրաստ է պաշտպանե այս երկու երկրներին»:

Եվրամիությունը մինչ այժմ 500 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն է տրամադրել ուկրաինական բանակին։ Եվրամիությունն այդ երկրին տրամադրել է ընդհանուր առմամբ 2 միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական օգնություն։ Գումարը տրամադվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից, որը թույլ է տալիս Ուկրաինային զենք և տեխնիկա գնել Ռուսաստանի դեմ պայքարելու համար:

 

 

 

 

 

 

Պիտակ