Հունիս 15, 2022 18:52 Asia/Tehran
  • Սերբիան նոյեմբերից կդադարեցնի Ռուսաստանից նավթի ներկրումը պատժամիջոցների պատճառով. Վուչիչ

Սերբիան 2022 թվականի նոյեմբերից չի կարողանա ռուսական նավթ ներկրել ԵՄ պատժամիջոցների պատճառով՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Ամեն օր տասնյակ նոր խնդիրներ են առաջանում, պետք է նկատի ունենալ, որ նոյեմբերից մենք այլևս չենք կարողանա ներկրել ռուսական նավթ: Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով երկիրը տարեկան 600 մլն դոլար է կորցնում»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքը։ Վուչիչը բնակչությանը կոչ է արել պատրաստ լինել դիմակայելու դժվար ձմռանը:

yerevan-times.com

Պիտակ