Հունիս 25, 2022 11:37 Asia/Tehran
  • Թուրքիայի խիստ արձագանքը ԵՄ ղեկավարների նիստի որոշմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է. «Ցավալի է, որ ԵՄ գագաթնաժողովում ընդունված որոշումները Թուրքիայի նկատմամբ կողմնակալ, կույր և անիրատեսական վերաբերմունքի դրսևորում են»:

Վերջերս Եվրախորհրդարանն առաջարկել էր  դադարեցնել  ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը: Եվրոպացիներն Անկարայից պահանջում են հրաժարվել Կիպրոսի վերաբերյալ «երկու պետությունների լուծումից»:

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է. «Անկարայի համար անընդունելի են ԵՄ ջանքերն ուղղված օրինականացնելու այն թեզերը որոնք հակասում են Արևելյան Միջերկրականի և Էգեյան ծովի միջազգային իրավունքին»:

Անդրադառնալով նիստում Թուրքիայի վերաբերյալ կայացված որոշումներին, այդ երկրի ԱԳՆ-ն հավելել է. «Նման որոշումները վկայում են այն մասին, որ միությանը հերթական անգամ չի հաջողվել դուսր գալ  Թուրքիայի շուրջ ստեղծված  արատավոր շրջանակից»:

Պիտակ