Հունիս 25, 2022 19:10 Asia/Tehran
  • Եվրոպան նահանջել է  ռուսական  նավթի վրա էմբարգո սահմանելու որոշման հարցում

Չնայած ԵՄ-ի կողմից ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելուց անցել է ավելի քիչ քան մեկ ամիս, սակայն այս մայրցամաքն ավելացրել է Ռուսաստանից նավթի գնումները, հաղորդում է Bloomberg-ը:

Եվրամիությունը հունիսի սկզբին հաստատեց ռուսական նավթի մի մասի ներմուծման  վրա էմբարգո սահմանելու որոշումը, և պարտավորվեց մինչև հաջորդ տարի դադարեցնել նավթի ներկրման 90 տոկոսը։

Արգելքը վերաբերում է ծովով ներկրվող ամբողջ նավթին, և բացառություններ են սահմանվել  նավթամուղով նավթի ներմուծման համար:

Հղում անելով լցանավերի հետախուզման բազաների վիճակագրությանը, Bloomberg-ը շաբաթ օրը հաղորդել է.«Եվրոպա մայրցամաքի նավթավերամշակման գործարաններն անցյալ շաբաթ օրական 1,84 մլն բարել ռուսական նավթ են գնել, ինչը երրորդ անընդմեջ շաբաթական ավելացումն  է և ամենաբարձր մակարդակը,որը  Եվրոպան, ներառյալ Թուրքիան, մոտ երկու ամսվա ընթացքում ստացել է Ռուսաստանից»:,

Արդյունահանման այս աճը պայմանավորված է ռուսական «ԼՈՒԿՕՅԼ» ընկերության մատակարարումները Ռուսաստանի սահմաններից դուրս իրականացնող Litasco ընկերության  կողմից նավթը  Իտալիայի, Ռումինիայի և Բուլղարիայի  նավթավերամշակման գործարաններ տեղափոխմամբ, ինչպես նաև Թուրքիայի գնմամբ:

Պիտակ