Հուլիս 01, 2022 18:33 Asia/Tehran
  • ՕՊԵԿ. Իրանի նավթային եկամուտը եռապատկվել է, անցնելով 25 միլիարդ դոլարի սահմանը

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հայտարարեց 2021 թվականին այս կազմակերպության նավթային եկամուտների 77 տոկոս աճի մասին, նշելովմ, որ Իրանն այս տարի նավթի արտահանումից ավելի քան 25 միլիարդ դոլար եկամուտ է ստացել:

Հում նավթ արտահանող երկրների կազմակերպությունն իր տարեկան զեկույցում նշել է, որ 2021 թվականին նավթի վաճառքից կազմակերպության 560 միլիարդ դոլարի հասույթը նախորդ տարվա համեմատ աճել է 77 տոկոսով։

Նավթի արտահանումից  ՕՊԵԿ-ի 13 անդամների եկամուտը նախորդ տարի կազմել է 317 մլրդ դոլար։

Ըստ այս զեկույցի, Իրանը 2021 թվականին նավթի վաճառքից վաստակել է ավելի քան 25 միլիարդ 313 միլիոն դոլար։

Նավթի վաճառքից Իրանի եկամուտը նախորդ տարվա համեմատ այս տարի եռապատկվել է։

Պիտակ