Հուլիս 04, 2022 18:30 Asia/Tehran
  • Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում․ «Իլհամ Ալիևի հետ քննարկել եմ ադրբեջանա-հայկական երկխոսության վերաբերյալ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։ Ընդգծել եմ, որ ԵՄ-ի համար կարևոր է Հարավային Կովկասի  կայունությունը, անվտանգությունը և խաղաղությունը։ Մենք կշարունակենք աջակցել հումանիտար, կապի և սահմանային հարցերին, ինչպես նաև ապագա խաղաղության պայմանագրին»,- նշված է Միշելի թվիթում։

araratnews.am

Պիտակ