Հուլիս 12, 2022 07:53 Asia/Tehran
  • Շվեդական ընկերությունը հրաժարվել է Իրանին վաճառել հատուկ վիրակապեր՝ թիթեռի հիվանդությամբ տառապող  երեխաների համար

Շվեդիայում ԻԻՀ դեսպանն ասել է. «Ամերիկյան պատժամիջոցների պատճառով, բժշկական պարագաներ արտադրող շվեդական ընկերությունը շարունակում է հրաժարվել իրանցի երեխաների համար վիրակապ վաճառելուց»:

Շվեդիայում Իրանի դեսպան Ահմադ Մասումիֆարը երկուշաբթի օրը Twitter-ում գրել է. «Թիթեռի հիվանդություն ունեցող Իրանի  զավակները   տառապում են իրավապաշտպանների աչքի առաջ։ Արդյո՞ք սա երեխաների իրավունքների կոպիտ խախտում չէ և մարդկության դեմ ուղղված հանցագործություն»։

2022 թվականի մայիսի 18-ին Իրան մեկնած ՄԱԿ-ի հատուկ զեկուցող տիկին Ելենա Դոհանը, մամուլի ասուլիսում անդրադառնալով պատժամիջոցների  բացասական  հետևանքներին, հայտարարել է, որ Իրանի դեմ ձեռնարկված միջոցները մարդու իրավունքների խախտում են:

Պիտակ