Օգոստոս 24, 2022 17:19 Asia/Tehran
  • Ռուսական էներգիան Եվրամիության համար թանկացել է 89 տոկոսով

Ուկրաինական պատերազմի 6-ամսյա պատերազմի և ռուսական էներգիայի էմբարգոյի ենթարկելու Արևմուտքի ջանքերի արդյունքում, Եվրոպայում էներգիայի գինը կտրուկ աճել է, և Եվրամիությունը 89 տոկոսով ավելի է վճարել Ռուսաստանից ածխաջրածինների ներկրման համար։

Իսպանական Efe լրատվական գործակալությունը գրել է. «Եվրոպայում էներգիայի գները 6 ամսում կտրուկ աճել են։ Այնպես որ, չնայած վառելիքի վաճառքի 15 տոկոս նվազմանը, Մոսկվան 89 տոկոսով ավելի է վաստակել, քան նախորդ տարի՝ Եվրամիություն ածխաջրածինների արտահանումից>:

Ներկայումս Եվրամիությունը Մոսկվային ամսական վճարում է մոտ 13,916 միլիարդ եվրո՝ ածուխի, նավթի և գազի գնման համար՝  մինչդեր անցյալ տարի ամսական վճարման միջինը կազմում էր 7333 միլիոն եվրո։

«Եվրոստատ»-ի (Եվրամիության վիճակագրության գրասենյակ) վերջին տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանից ԵՄ էներգակիրների ներմուծման ծավալը նվազել է 15 տոկոսով, սակայն վճարված գումարն աճել է 89 տոկոսով։

2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական ուժերի հարձակումից ի վեր Եվրամիությունը Ռուսաստանին նավթ և գազ գնելու համար ամսական վճարել  է 14 միլիարդ 100 միլիոն եվրո։

 

Պիտակ