ՇՀԿ ամփոփիչ բանաձևում ընդգծվել է ՀԳՀԾ-ն լիարժեք իրականացնելու անհրաժեշտությունը
(last modified Sat, 17 Sep 2022 03:18:44 GMT )
Սեպտեմբեր 17, 2022 07:48 Asia/Tehran

Ուզբեկստանում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ բանաձևում ընդգծվել է ՀԳՀԾ-ն լիարժեք իրականացնելու անհրաժեշտությունը:

Բանաձևում մասնավորապես ասված է. «Անդամ երկրներն ընդգծում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի շրջանակներում ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման անհրաժետությունը»։

ՇՀԿ անդմա երկրների ղեկավարները, կարևորելով պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի համար համատեղ զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը՝ աշխարհում զինված ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մակարդակը բարձրացնելու և մեթոդները բարելավելու նպատակով։

Երկրները նաև կոչ են արել հավատարիմ մնալ քիմիական զենքի մշակման, արտադրության, պահեստավորման և օգտագործման և դրանց ոչնչացման արգելման մասին կոնվենցիային ու նաև ոչնչացնել քիմիական զենքի բոլոր հայտարարագրված պաշարները:

Բանաձևում 2023 թվականն անվանվել է զբոսաշրջության տարի և երկրների ղեկվարները պայմանավորվել են ստեղծել ստարտափերի, նորարարությունների և աղքատության դեմ պայքարի աշխատանքային խումբ։

ՇՀԿ անդամները պարենի համաշխարհային վիճակի մասին նշել են, որ որոշ երկրների միակողմանի պատժամիջոցները բարդացնում են իրավիճակը:

Բանաձևում նաև ընդգծվել է միջազգային հանրության ջանքերի անհրաժեշտությունը՝ իրենց տներ տեղահանվածների անվտանգ վերադարձի ուղղությամբ:

 

: