Մայիս 24, 2016 20:41 Asia/Tehran
  • Ավելի քան 60.000 մարդ է մասնակցել Բրյուսելում բողոքի ակցիային

Ավելի քան 60.000 մարդ է մասնակցել Բելգիայի մայրաքաղաքում ցույցին՝ ի նշան երկրի կառավարության սոցիալական քաղաքականության դեմ բողոքի: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը:

Այդպիսով, փողոց է դուրս եկել նույնիսկ ավելի շատ մարդ, քան մտադիր են եղել հավաքել արհմիությունները, որոնք խոստացել են ակցիայի մասնակիցների թիվը հասցնել 50.000-ի:

Թույլատրված խաղաղ ակցիան անցկացվում է քաղաքի ամբողջ կենտրոնով՝ մայրաքաղաքի Հյուսիսային կայարանից մինչև Հարավային: Մասնակիցների մեջ շատ երեխաներ կան: Ցուցարարների ձեռքերին փուչիկներ են և «Ձեռքերդ հեռու իմ կենսաթոշակից», «Սոցիալական նվաճումներ բոլորի համար», «Բժշկությունը սուրբ է» գրություններով պաստառներ:

Բողոքի ակցիան ուղղված է երկրի բյուջետային տնտեսմանը և սոցիալական քաղաքականության սահմանափակմանը, որոնք իրականացնում է կառավարությունը: Ցուցարարները պահանջում են հրաժարվել առողջապահության ոլորտի ֆինանսավորման կրճատումից և չեղարկել աշխատանքային նոր օրենսդրությունը, որն ուղղված է «աշխատաշուկայում բնակչության ակտիվացմանը»: Դա, մասնավորապես, ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում և գործազրկության նպաստների վճարման պահանջների խստացում՝ մարդկանց ստիպելու համար ավելի ակտիվորեն աշխատանք փնտրել:

Պիտակ