Ճապոնիայում ցույցեր են տեղի ունեցել Մեծ յոթնյակի հանդիպման դեմ
Ապրիլ 16, 2023 16:35 Asia/Tehran
Ճապոնիայի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել Մեծ յոթնյակի երկրների հանդիպման դեմ:
Մեծ յոթնյակի կազմում ընդգրկված են Ճապոնիան, Անգլիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և ԱՄՆ-ը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ճապոնացի ցուցարարները հավաքվելով Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայի Կարուիզավա կայարանի մոտ, բողոքի ցույց են անցկացրել Մեծ յոթնյակի դեմ:
Ճապոնիայում երկօրյա բանակցություններից հետո Մեծ յոթնյակի էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարները չկարողացան վերջնաժամկետ սահմանել հանածո վառելիքի և ածխի օգտագործումը դադարեցնելու և մինչև 2050 թվականը ածխաթթու գազի վերացման նպատակներին հասնելու համար:
Պիտակ