Մայիս 08, 2023 17:30 Asia/Tehran
  • Համաշխարհային Կարմիր Խաչ. Պատժամիջոցների տակ գտնվող երկրները չպետք է սահմանափակություն ունենան սննդամթերքի և դեղորայքի ներմուծման հարցում

Իրանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավարն ընդգծել է.-«Պատժամիջոցների տակ գտնվող երկրները չպետք է սահմանափակություն ունենան  սննդամթերքի և դեղորայքի ներկրման հարցում»:

Մայիսի 8-ին՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրվա կապակցությամբ, Յոհաննես Բրյուերն  ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է,-«Աշխարհի բոլոր երկրները պետք է կարողանան ապահովել իրենց առաջին անհրաժեշտության և մարդասիրական  կարիքները»։

Իրանում «Թիթեռ»  հիվանդությամբ տառապող մարդիկ դեղորայքի ոլորտում ուղղակի և անուղղակի պատժամիջոցների զոհերի  ընդամենը մի մասն են, պատժամիջոցներ որոնք ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում կիրառվում են Իրանի ժողովրդի նկատմամբ: 

 

Պիտակ