Ալբանիայում քրեական պատասխանատվության են ենթարկվել «Մոնաֆեղին» խմբավորման 6 անդամներ
Դուրրեսում ահաբեկչական խմբավորման ճամբարի վրա հարձակումից հետո, Ալբանիայում քրեական պատասխանատվության են ենթարկվել «Մոնաֆեղին» խմբավորման 6 անդամներ:
Հակաահաբեկչական օրենքների իրականացման և կիբերհանցագործությունների ու փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում, երեքշաբթի օրը ոստիկանությունը գրոհել է Դուրրես քաղաքում գտնվող «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման շտաբը։
Ալբանիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ խմբավորումն իրականացրել է ահաբեկչական և կիբեր գործողություններ, և ահաբեկչության դեմ պայքարի օրենքի գործադրման շրջանակում, Գերագույն դատարանի վճռի հիման վրա, ոստիկանությունը ստուգել է Դուրրես քաղաքում այս ահաբեկչական խմբավորման ճամբարի բոլոր գրասենյակները:
Ըստ Albania News Daily-ի կայքի հաղորդմամբ՝ Դուրրեսի ոստիկանական ուժերը քրեական պատասխանատվության են ենթարկել խմբավորման վեց անդամների:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վերոնշյալ անձինք պատասխանատվության են ենթարկվել 4 քրեական հանցագործությունների համար, ներառյալ՝ գույք ոչնչացնելը, ոստիկանության տրանսպորտային միջոցների կանոնակարգին չենթարկվելը, ոստիկանության հրամաններին չենթարկվելը, դատարանի որոշմանը չենթարկվելը և ոստիկանների վրա հարձակում գործելը: Խմբավորման մի շարք անդամներ առաջիկայում կհարցաքննվեն:
Դուրրեսի կամ Տիրանայի ճամբարը, որը մոնաֆեղներն անվանում են «Աշրաֆ 3», խմբավորման ներկայիս շտաբն է, որը գտնվում է Ալբանիայի մայրաքաղաքի և առափնյա Դուրես քաղաքի միջև ընկած տարածքում։
Հատկանշական է, որ օրերս Ֆրանսիայի ոստիկանությունը չեղարկել է «Մոնաֆեղին» խմբավորման խմբավորման հավաքը, որը պետք է անցկացվեր Փարիզում։ Հայտարարության մեջ այս երկրի ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչական խմբավորման հավաքն արգելելու պատճառն անվտանգության խնդիրներն են և հասարակական կարգի խախտման հնարավորությունը: