«Մոնաֆեղին» ահաբեկչական խպմբավորման անդամների կասկածելի մահերը շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i204654-Մոնաֆեղին_ահաբեկչական_խպմբավորման_անդամների_կասկածելի_մահերը_շարունակվում_են
«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամների կասկածելի մահերը շարունակվում են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 17, 2023 10:58 Asia/Tehran
  • «Մոնաֆեղին» ահաբեկչական խպմբավորման անդամների կասկածելի մահերը շարունակվում են

«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամների կասկածելի մահերը շարունակվում են:

Խմբավորման ղեկավարների հետ տարաձայնությունների սրվելու ֆոնին, կասկածելի պայմաններում մահացել է կենտրոնական խորհրդի անդամ  Մոնիր Թեժը: Սա վերջին երկրու շաբաթների ընթացքում խմբավորման բարձրաստիճան անդամի հերթական կասկածելի սպանությունն է:

Ավելի վաղ, կասկածելի պայմաններում սպանվել էին Էզրա Թալեղանին, Իսմայիլ Ալիփուրը, Աբդուլ Վահաբ Ֆարաջին և  կազմակերպության որոշ այլ անդամներ։

Ալբանիայի կառավարության կողմից գործադրվող ճնշման և կասկածելի սպանությունների պատճառով, խմբավորման անդամները ցանկանում են լքել ճամբարն:

Մոնիր Թեժի առաջողական վիճակը երկու տարի առաջ վատացել էր, սակայն խմբավորման բարձրաստիճան անդամները նրան արգելել էին լքել ճամբարը և բուժում ստանալ դրսում: Երբ առողջական վիճակն ավելի էր վատացել, նա սպառնացել էր  ինքնահրկիզվել,  եթե իրեն թույլ չտան լքել Աշրաֆ ճամբարը:

Եվ երբ խմբավորման ղեկավարությունը կրկին մերժել էր նրա խնդրանքը, քանի որ ճամբարից Մոնիր Թեժի դուրս գալու դեպքում իրենք կարող էին լուրջ խնդիրներ ունենալ այդ թվում նաև մարդու իրավունքների ոլորտում, վերջինս ինքնասպան է  եղել:

Սակայն որոշ շրջանակներ հայտարարել են, որ ինքնասպանությունը կասակծելի են համարում և հակված են մտածել, որ խմբավորումն այն բեմադրել է՝ Մոնիր Թեժից ազատվելու համար: