Փետրվար 01, 2016 14:17 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն քննարկում Է Զիկա վիրուսի տարածման հետ կապված իրադրությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արտակարգ կոմիտեն փետրվարի 1-ին նիստ Է գումարում՝ որոշելու, թե Լատինական Ամերիկայում Զիկա վիրուսի բռնկումն արդյոք համաշխարհային մասշտաբի սպառնալիք Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոմիտեի նիստը կլինի դռնփակ, այն հեռախորհրդաժողովի ձեւով կանցկացվի կազմակերպության բարձրագույն օղակի ղեկավարների եւ այն երկրների ներկայացուցիչների միջեւ, որտեղ վիրուսը տարածվում Է: Դրան կմասնակցեն նաեւ աշխարհի այլ երկրների փորձագետներ:

Ինչպես սպասվում Է, կոմիտեի որոշումը կհրապարակվի փետրվարի 2-ից ոչ շուտ:

«Անհանգստության մակարդակը չափազանց բարձր Է»,- հունվարի 28-ին ասել Է ԱՀԿ-ի ղեկավար Մարգարետ Չանը՝ հայտարարելով արտահերթ նիստ գումարելու պլանների մասին:

Նա նշել Է, որ նիստի նպատակն Է՝ որոշել, թե կարելի Է արդյոք վիրուսի բռնկումը որակել որպես առողջապահության բնագավառում միջազգային մակարդակի արտակարգ իրադրություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն նիստը Զիկա վիրուսի վերաբերյալ

Պիտակ