Դեկտեմբեր 20, 2023 18:25 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Չինաստանը 80 համատեղ նախագիծ են իրականացնում. Միշուստինը գոհ է արդյունքներից

Ռուսաստանն ու Չինաստանը լավ արդյունքների են հասել ներդրումային ոլորտում, իրականացվում է 80 համատեղ նախագիծ։

Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պեկինում ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Լավ արդյունքներ են արձանագրվել ներդրումային ոլորտում. 80 համատեղ նախագիծ` մոտ 20 տրիլիոն ռուբլի կամ մոտ 1,6 միլիարդ յուան արժողությամբ» - ասել է Միշուստինը:

Նա հիշեցրել է, որ փոխադարձ հաշվարկներում երկրներն ամբողջությամբ անցել են ազգային արժույթներին, վճարումների ավելի քան 90 տոկոսն իրականացվում է ռուբլով և յուանով։

 

Պիտակ