Թուրքիան «ԴԱԵՇ» համար ահաբեկիչների հավաքագրման եւ տարանցիկ կենտրոն է. թուրքական դատախազություն
Թուրքական դատախազության կողմից «ԴԱԵՇ» դեմ կազմված մեղադրական եզրակացություններում հաստատվում է, որ Թուրքիան «ԴԱԵՇ» Աֆղանստանի թեւի կենտրոնն է դարձել։
Թուրքական Artigercek կայքի փոխանցմամբ՝ թուրքական դատախազությունը «ԴԱԵՇ» –ի դեմ մեղադրական եզրակացության մեջ փաստացի ընդունում է, որ Թուրքիան «ԴԱԵՇ» –ի համար դարձել է ահաբեկիչների հավաքագրման եւ տարանցիկ փոխադրման կենտրոն։
Նշվում է, որ չնայած դատախազությունը լուրջ փաստեր է ներկայացնում «ԴԱԵՇ» –ի վերաբերյալ, սակայն Թուրքիայում «ԴԱԵՇ» –ի անդամների դեմ շատ մեղմ պատիժներ են սահմանվում եւ շատ դեպքերում ուղղակի դատարանից ազատ են արձակում։
Իրաքում եւ Սիրիայում տարածքներ կորցնելուց հետո «ԴԱԵՇ» –ի շատ անդամներ անօրիանկան ճանապարհներով մտել են Թուրքիա, որոնց մի մասը ստացել է Թուրքիայում օրինական ապրելու իրավունք, մի մասը հեռացել է երկրից, իսկ մի մասին էլ դատարանի որոշումով արտաքսել են։ Սակայն շատերը արտաքսվելուց հետո կրկին այլ ճանապարհներով հայտնվել են Թուրքիայում։
Թուրքիայում իրավապահ մարմինները անհանգստություն են հայտնում, որ «ԴԱԵՇ» –ը կրկին ակտիվացրել է աշխատանքները Թուրքիայի տարածքում։